Կրեմլում առայժմ պատրաստ չեն գնահատելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Մայամիում կայանալիք «Մեծ քսանյակի» (G20) գագաթնաժողովին մասնակցելու հավանականությունը։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կոչ է արել չշտապել եզրակացություններ անել Պուտինի՝ ԱՄՆ հնարավոր այցի վերաբերյալ։               
 

Կողմ եմ բոլորին, ովքեր դեմ են կեղծվելիք Սահմանադրությանը:

Կողմ եմ բոլորին, ովքեր դեմ են կեղծվելիք Սահմանադրությանը:
06.11.2026 | 10:38

Ընտրությունների ժամանակ ստեղծվել էր
«Բոլորին դեմ եմ» կուսակցությունը, և դա տրամաբանական էր, քանի որ Հայաստանում հսկայական շերտ կար, որն, ունենալով Հայաստանի արդի քաղաքական հիշողությունը, դժվարանում էր որևէ մեկին վստահել:
Սակայն սահմանադրական հանրաքվեի տրամաբանությունը պետք է լինի լիովին այլ, այն է՝ բոլորին կողմ եմ, ովքեր դեմ են, որ սպառնալիքի, մանիպուլյացիայի, կեղծիքների տակ Հայաստանի ապամոնտաժման սահմանադրություն գրանցվի, այն էլ մի ուժի կողմից, որը թքած ունի թե՛ Սահմանադրության, թե՛ Անկախության հռչակագրի, թե՛ միջազգային օրենքի ու իր տված խոստումների վրա:
Կապ չունի՝ քաղաքական ինչ հոսանքի են պատկանում և նախկինում ինչ են արել կամ ինչ անձնական վիրավորանք են հասցրել ու գործակալական ինչ դոսյե ունեն. ովքեր դեմ են կեղծվելիք Սահմանադրությանը, նրանք մեր կողմից են:
Իսկ Նիկոլ պառակտիչ Փաշինյանը անպայման փորձելու է հակասություններ, գժտություններ մտցնել այդ մարդկանց ու խմբերի միջև, ինչպես դա փորձում է անել նաև հայտարարելով, որ իր սրտի ընդդիմությունն է ստեղծելու:
Եվ այսպես, բոլորին կողմ եմ, ովքեր դեմ են կեղծվելիք Սահմանադրությանը:

Հովհաննես Իշխանյան
Դիտվել է՝ 1249

Մեկնաբանություններ